«168 ժամ». ՀԱԿ-ում հաստատվել է պաշտոնեական հարաբերությունների սուբորդինացիոն համակարգ

Այսօր’ սեպտեմբերի 25-ին, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամներին հրավիրել են խմբակցության արտահերթ նիստի’ առանց զգուշացնելու նիստի օրակարգի մասին: Խմբակցության նիստերը սովորաբար տեղի են ունենում հինգշաբթի օրերին, ուստի ՀԱԿ պատգամավորները ենթադրում են, որ արտահերթ նիստը կարող է կապված լինել ԱԺ հանձնաժողովներում ընթացող 2011թ. բյուջեի կատարողականի քննարկումների հետ: Թերթը նշում է, որ այս ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցությունում հաստատվել է պաշտոնեական հարաբերությունների սուբորդինացիոն համակարգ: «Թիմակիցներ» համարվող ՀԱԿ խմբակցության անդամների հետ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարաբերվում է աշխատակազմի միջոցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում