Վախճանվել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդը

Սեպտեմբերի 22-ին Սիդնեյում սրտի կաթվածից 66 տարեկան հասակում վախճանվել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աղան Արքեպիսկոպոս Պալիոզյանը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, հոկտեմբերի 3-ին Սիդնեյի Ս. Հարություն եկեղեցում կկատարվի եկեղեցու կարգը: Հոկտեմբերի 4-ին, հընթացս Սբ. Պատարագի, կկատարվի բազմավաստակ հանգուցյալ Սրբազանի վերջին օծումը, ապա հուղարկավորության արարողությունը:

Արարողությունները կնախագահի Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վանական խորհրդի նախագահ և Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում