Մեկ տարի առանց Սմբատ Այվազյանի. Եռաբլուրում էին ՀՀ առաջին նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահն ու պաշտպանության նախարարը (տեսանյութ)

Մեկ տարի առանց Սմբատ Այվազյանի. Եռաբլուրում էին  ՀՀ առաջին նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահն ու  պաշտպանության նախարարը (տեսանյութ)

Մեկ տարի է Սմբատ Այվազյանը մեզ հետ չէ. «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատարը 2014-ի հունիսի 8-ին  Փարիզի հիվանդանոցներից մեկում մահացավ  ծանր հիվանդության  հետևանքով: Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել  Սմբատ Այվազյանի հուշաքարի բացումը: 

Հուշաքարի օծման արարողությանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, նախարարներ,  ԱԺ պատգամավորներ, ազատամարտիկներ:

Տեսանյութը՝ 1in.am-ի

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում