Մեր դժբախտությունները նրանից են, որ միշտ քարկոծել ենք գործ անողին. Շարմազանովը՝ Ս. Օհանյանի դեմ «վայրահաչոցների» մասին (տեսանյութ)

Մեր դժբախտությունները նրանից են, որ միշտ քարկոծել ենք գործ անողին. Շարմազանովը՝ Ս. Օհանյանի դեմ «վայրահաչոցների» մասին (տեսանյութ)

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության  մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծն ապացուցեց, որ  ՀՀ ԱԺ-ի, իշխանության և ընդդիմության համար անվտանգության ու պաշտպանության հարցերը գերկարևոր են: Այս մասին  ԱԺ-ում արտահերթ կարգով հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի քննարկմանը: 

«Մենք պետք է գիտակցենք , որ առանց ուժեղ անվտանգության համակարգի մենք չենք կարող խոսել ո՛չ ժողովրդվարության զարգացումից, ո՛չ տնտեսական աճից, ո՛չ սոցիալական իրավիճակի բարելավումից և որևէ հարցից, այդ իմաստով այս նախագիծը գալիս է ապացուցելու, որ այո՛, ՀՀ-ն չնայած ունի բազում չլուծված խնդիրներ, բայց առաջնային խնդիրները մեր զինվորների խնդիրներն են»,-շարունակեց նա՝ ընդգծելով, որ պաշտպանության ոլորտը մեր երկրի ողնաշարն է: 

Այս  համատեքստում Շարմազանովը շեշտեց, որ ՀՀ անկախությունը երկրից մանանայի պես չի թափել, և որի երաշխիքը Հայոց բանակն է, ուստի  ցանկացած վայրահաչոց բանակի ու բանակի պատասխանատուի նկատմամբ՝ վայրահաչոց է հայրենիքի նկատմամբ:

«Իհարկե,  իշանություններին պետք է քննադատել, բայց չի կարելի նույնացնել իշխանությունն ու հայրենիքը, չի կարելի ամեն ինչի չափը անցնել: Ի վերջո, չպետք է անել այն, ինչը ձեռնտու է մեր հարևաններին: Քայլ կատարելուց առաջ պետք է մինչև տասը հաշվել, թե չէ համընդհանուր սենսացիայի հետևից ենք ընկել՝  ով ինչքան «լայք» կհավաքի, ինչ նյութեր կանենք: Հետո՞, մեր բոլոր դժբախտությունների պատճառը եղել է այն, որ միշտ քարկոծել ենք  նրան, ով գործ է անում, ինչպես կասեր Նժդեհը՝ հայի թիվ մեկ թշնամին հայի ներքին նախանձն է: Բերեք լինենք քրիստոնյա, ձերբազատվենք էդ ներքին նախանձից,  հերիք է ապրենք  ընդդեմ ինչ-որ մեկի կամ ինադու, այլ բերեք ապրենք հանուն: Ամոթ է, եկե՛ք սիրենք մեր հայրենիքը, պաշտպանենք ու փայփայենք մեր բանակն ու բանակի պատասխանատուներին, մեր զինվորին, որովհետև մեր զինվորն ավելի ուժեղ է, երբ թիկունքն ամուր է: Բանակը, պաշտպանության նախարարությունը, զինվորը բոլորինս է, իշխանությունն իր հոր տնից չի բերել»,– եզրափակեց  ԱԺ փոխնախագահը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում