«Ժողովուրդ». Արցախում բավական հետաքրքիր հավաքներ են տեղի ունենում

Վերջին օրերին Արցախի Հանրապետությունում բավական հետաքրքիր հավաքներ են տեղի ունենում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով’ երեկ Ստեփանակերտ են մեկնել նաև Սերժ Սարգսյանի քավոր Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշ Բարսեղ), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը և Աժ-ում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը: Նրանք հանդիպել են նաև Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի հետ: Թերթի աղբյուրները հաղորդում են, որ Հայաստանից Արցախ մեկնած իշխանական էլիտայի ներկայացուցիչները քննարկում են ՀՀ-ում ստեղծված իրավիճակն ու դուրս գալու ելքերը: Թե ինչ հանգուցալուծում կլինի, առայժմ դժվար է ենթադրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում