«Չելսիի» կիսապաշտպանը «Յուվեի» գլխավոր տրանսֆերային նպատակն է

«Չելսիի» կիսապաշտպանը «Յուվեի» գլխավոր տրանսֆերային նպատակն է

Լոնդոնի «Չելսիի» հարձակողական կիսապաշտպան Օսկարը հայտնվել է Թուրինի «Յուվենտուսի» հետաքրքրության կենտրոնում։ 

Թուրինցիների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ակումբի ղեկավարության հետ զրույցից հետո Օսկարին նշել է որպես ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակ, գրում է «Daily Mail» պարբերականը՝ հղում կատարելով իտալական «Tuttosport»-ին։

Հիշեցնենք, որ «Չելսին» 2012-ին էր ձեռք բերել բրազիլացի կիսապաշտպանին՝ «Ինտերնասիոնալին» վճարելով 25 մն ֆունտ։ Ավարտված մրցաշրջանում Օսկարը 41 խաղում խփել է 7 գոլ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում