ԳՖՀ-ն եւ Ֆրանսիան պատասխանատու են Մինսկի գործընթացի համար. Մերկել
Նմանատիպ
Գերմանիան եւ Ֆրանսիան Մինսկի գործընթացի համար պատասխանատվություն են կրում «նորմանդական ձեւաչափի» շրջանակներում, ՈՒկրաինայի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը՝ հունիսի 12-ին ելույթ ունենալով Ընտանեկան ձեռնարկությունների ֆոնդի կողմից կազմակերպված խորհրդաժողովում:
«ԳՖՀ-ի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը եւ ես, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախագահը, իրենց պատասխանատու են զգում «նորմանդական ձեւաչափի, այսինքն՝ Մինսկի գործընթացի համար: Ես կրկնում եմ, որ մենք լավ հարաբերություններ ենք ցանկանում Ռուսաստանի հետ, բայց չենք կարող ընդունել միջազգային իրավունքի խախտումը»,-ասել Է Մերկելը: «Մենք կգտնենք Ուկրաինայի հակամարտության քաղաքական լուծում, ռազմական լուծում չի կարող լինել, ես դրանում խորապես համոզված եմ»,-հավելել Է Մերկելը:
Կանցլերի խոսքով՝ «անվտանգության համակարգը», որն Ուկրաինայի արեւելքում ստեղծված Է Մինսկի պայմանավորվածությունների արդյունքում, շարունակում Է մնալ շատ փխրուն: «Մենք պետք Է ամեն ինչ անենք, որպեսզի հասնենք հակամարտության քաղաքական կարգավորման»,- ընգծել Է Մերկելը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում