Ոչ մեկին չի հաջողվի վերաձևել մեր երկիրը. Պուտին
Նմանատիպ
Հայրենասիրության գաղափարներն այնքան խորն ու ուժեղ են ՌԴ-ում, որ ոչ մեկին չի հաջողվի վերաձևել մեր երկիրը՝ իր ձևաչափերին համապատասխան: Այս մասին նախագահ Վլադիմիր Պուտինը հայտատարել է Ռուսաստանի օրվա առիթով պետական մրցանակների հանձման արարողությանը:
«Հնարավոր չէ անջատել, մեկուսացնել, կտրել մեզ մեր արմատներից»,-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, շեշտել է Պուտինը:
ՌԴ-ը նախագահը շարունակել է, թե երկիրը ոչ միայն պատվով կարողացել է հաղթահարել դժվարագույն փորձությունները, 25 տարվա ընթացքում առաջընթաց գրանցել ժողովրդավարության և շուկայական տնտեսության ոլորտում, այլև հաստատվել որպես ժամանակակից բաց և ինքնուրույն երկիր:
«Մենք մեզ չենք կորցրել, պահպանել ենք մեր ինքնությունը և պետականության հոգևոր հիմքը, ինչպես նաև ժողովրդի առանձնահատուկ ազգային բազմազանությունը, նրա պատմական միասնականությունը, բազմադարյա ավանդույթները, հայրենիքին նվիրվածությունը, երկրի ազատությունը, անկախությունը, շահերը պաշտպանելու խիզախությունը»,-ամփոփել է ՌԴ նախագահը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում