Իրանին 100 մլրդ դոլարի ներդրումներ են հարկավոր գազարդյունահանման զարգացման համար
Նմանատիպ
Իրանն իր գազի ճյուղը զարգացնելու համար կարիք ունի 100 մլրդ դոլար ծավալի ներդրումների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Փարիզում հայտարարել Է Իրանի գազի ազգային ընկերության (ԻԳԱԸ) միջազգային հարաբերությունների գծով տնօրեն Ազիզօլա Ռամեզանին, որը ելույթ Է ունեցել գազի հարցերին նվիրված համաշխարհային խորհրդաժողովում:
«Իրանին անհրաժեշտ Է իր գազի արդյունաբերության մեջ ներդնել 100 մլրդ դոլար»,- ասել Է Ռամեզանին, որի խոսքը մեջբերել Է Press TV հեռուստաալիքը: «Առաջիկա 20-30 տարիներին բնական գազը լինելու Է վառելիքի հիմնական տեսակներից մեկը,- նշել Է ընկերության ներկայացուցիչը:- Նա կփոխարինի ածխին եւ օգտագործվող Էներգառեսուրսների ծավալով նավթից հետո աշխարհում կզբաղեցնի երկրորդ տեղը»:
Ինչպես գրում Է ՏԱՍՍ-ը, ներկայում Իրանը տարեկան արտադրում Է 166 մլրդ խորանարդ մետր գազ, բայց արտահանում Է միայն 10 միլիարդ խորանարդ մետր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում