Հայաստանի հավաքականն անցկացրեց վերջին մարզումը

Հայաստանի հավաքականն անցկացրեց վերջին մարզումը

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի վերջին մարզումը վաղը կայանալիք Հայաստան-Պորտուգալիա հանդիպումից առաջ:

Մարզական հավաքին հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ ԱՄՆ մեկնած Յուրա Մովսիսյանի և Հայաստանի Մ-21 հավաքականին միացած Արթուր Միրանյանի, մասնակցեցին մարզմանը:

Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը տեղի կկայանա հունիսի 13-ին և կսկսվի ժամը 20:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում