ԱՄՆ-ն տեխնիկական պատճառներով դադարեցրել է վիզաների տրամադրումը

ԱՄՆ-ն տեխնիկական պատճառներով  դադարեցրել է վիզաների տրամադրումը

Միացյալ Նահանգների բոլոր դեսպանատներում ժամանակավորապես դադարեցվել է վիզաների ու արտասահմանյան անձնագրերի տրամադրումը, ինչն ըստ  ԱՄՆ պետդեպարտամենտի,  տեխնիկական խնդիրներով է պայմանավորված:

«Այս խնդիրը չի վերաբերում կոնկրետ երկրի կամ  որևէ  կատեգորիայի»,-նշվում է հաղորդագրության մեջ՝ առաջ քաշելով միտքը, թե անսարքության հնարավոր պատճառ կարող է լինել դեսպանատների ու հյուպատոսարանների տվյալների բազան պահող սարքավորման աշխատանքի խափանումը:

«Ինտերֆաքս» գործակալությունը չի բացառվում, որ հունիսի 9-ից հետո դիմում ներկայացրած անձինք բախվեն  փաստաթղթերի ձևակերպման հետ կապված ուշացումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում