Պուտինն ու Ալիևը հանդիպել են. Կրեմլը ԼՂ հարցի մասին ոչինչ չի նշում

Պուտինն ու Ալիևը հանդիպել են. Կրեմլը ԼՂ հարցի մասին ոչինչ չի նշում

Կայացել է Ռուսաստանի  և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Այս մասին տեղեկացնում  է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ալիևն ու Պուտինը քննարկել են երկկողմ  հարաբերությունների ներկա վիճակը, հատկապես,  առևտրատնտեսական   ոլորտում: Ադրբեջանի նախագահը շեշտել  է, թե  ՌԴ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները զարգանում են դինամիկ և  ամեն տարի  նշաձողը բարձրացվում է:

Իր հերթին Ռուսաստանի ղեկավարը նկատել է, թե  երկու երկրների միջև աճում է ապրանքաշրջանառության ծավալը. նախորդ տարի այն ավելացել է ավելի քան 12, իսկ  ընթացիկ տարվա առաջին եռամսյակին` գրեթե 6 տոկոսով:

Պուտինը նշել է, թե քիչ ջանք չի գործադրվում հարաբերությունների  դիվերսիֆիկացման ուղղությամբ, որի համար կան անհրաժեշտ  նախադրյալներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում