Բաքու 2015. Մաքսիմ Մանուկյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ
Նմանատիպ
Բաքվում ընթացող առաջին Եվրոպական խաղերի մրցումային երկրորդ օրը պայքարի դուրս եկած հայ ըմբիշներից Մաքսիմ Մանուկյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ:
85 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ 8:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Չեխիան ներկայացնող Արթուր Օմարովի նկատմամբ: 1/8 եզրափակչում Մաքսիմի մրցակիցը Ադրբեջանը ներկայացնող Սաման Թամաշեբին էր, ում նկատմամբ մեր ըմբիշն առավելության հասավ 9:0` հաշվով գոտեմարտն ավարտելով ժամանակից շուտ:
Քառորդ եզրափակչում Մաքսիմի մրցակիցը Լիտվան ներկայացնող Ալեքսանդր Կազակևիչն էր: Գոտեմարտը անցավ հավասար պայքարում և ավարտվեց 5:5 հաշվով, սակայն մեր ըմբիշի կատարած հնարքը ավելի բարձ էր գնահատվում, հաղթանակը շնորհվեց նրան: Կիսաեզրափակչում Մաքսիմի մրցակիցը կլինի Ուկրանինան ներկայացնող Ժան Բելենյուկը:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ է դուրս եկել նաև Միհրան Հարությունյանը, ում մրցակիցը լինելու է Ադրբեջանի ներկայացուցիչը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում