Վրաստանում ձերբակալվել Է «Իսլամական պետության» պարագլուխներից մեկի ազգականը
Նմանատիպ
Վրացի ուժայինները Պանկիսի կիրճում ձերբակալել են հինգ հոգու, որոնց թվում Է «Իսլամական պետության» (ԻՊ) դաշտային հրմանատարներից մեկի՝ Թարխան Բատիրաշվիլիի, որն ավելի հայտնի Է որպես Օմար ալ Շիշանի, զարմիկը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:
Հատուկ գործողությունը, որին մասնակցել են իրավապահ մարմինների շուրջ 100 աշխատակիցներ, շարունակվել Է մի քանի ժամ, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: Բացի Թարխան Բատիրաշվիլիի ազգականից, ինչպես հաղորդել Է BBC-ի ռուսական ծառայությունը, ուժայիններին հաջողվել Է բռնել Գայոզ Բորչաշվիլիին՝ Վրաստանում ԻՊ-ի ենթադրյալ ներկայացուցչին: Ձերբակալվածներին կասկածում են ԻՊ-ի հետ կապերի եւ տեղացի բնակիչների հավաքագրման մեջ:
Վրացական լրատվամիջոցների տվյալներով՝ ահաբեկչական խմբավորման հետ կապված անձանց ձերբակալումներ են կատարվում Թբիլիսիում եւ Թելավի շրջանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում