Քիշնեւի քաղաքապետը կընտրվի երկրորդ փուլում

Քիշնեւի քաղաքապետը կընտրվի երկրորդ փուլում

Քիշնեւի քաղաքապետը կընտրվի տեղական ընտրությունների երկրորդ փուլում, քանի որ առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների ավելի քան 50 տոկոսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քվեարկության նախնական արդյունքների համաձայն՝ սոցիալիստների կուսակցության ներկայացուցիչ Զինաիդա Գրեչանան հավաքել է ձայների 38 տոկոսը, իսկ նրա ընդդիմախոսը՝ Քիշնեւի գործող քաղաքապետ, Լիբերալ կուսակցության փոխնախագահ Դորին Կիրտոակեն՝ 36 տոկոսը:

Օրենսդրության համաձայն՝ երկրորդ փուլը պետք է տեղի ունենա քվեարկությունից երեք շաբաթ անց, այսինքն՝ հունիսի 28-ին:

Մոլդովայում հունիսի 14-ին անցկացվել են իշխանության տեղական մարմինների ընտրություններ: ԿԸՀ-ի տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է մեկ միլիոն 384 հազար 641 մարդ՝ ընտրացուցակներում ներառված 2,8 մլն ընտրողներից: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 48,9 տոկոս, ընտրական մրցարշավին մասնակցել է շրջանների, քաղաքների ու գյուղերի ղեկավարների 898 թեկնածու եւ տեղական մակարդակների պատգամավորների 11,6 հազար հավակնորդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում