Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահին

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Հարգելի պարոն Ուսուպաշվիլի,

Ընդունեք իմ խորին ցավակցությունը Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետեւանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Կիսելով Ձեր վիշտը` մաղթում եմ զոհվածների ընտանիքներին եւ եղբայրական վրաց ժողովրդին տոկունություն եւ ոգու արիություն: Մենք մշտապես կանգնած ենք Ձեր կողքին, հարգելի պարոն Ուսուպաշվիլի»,- ասված է ԱԺ նախագահի ուղերձում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում