Երեւանում կգործի սիրիական ծրագրով դպրոց

Երևանի քաղաքապետարանի ենթակայության N14 դպրոցում կազմավորվելու է սիրիական կրթական ծրագրով դպրոց սիրիահայ այն աշակերտների համար, ում ծնողները նախընտրել են կրթության այդ ծրագիրը: Այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Սիրիահայ աշակերտների ցուցակագրումը կընթանա հոկտեմբերի 2-ին և 3-ին, իսկ դասերը կմեկնարկեն հոկտեմբերի 8-ից, Նար-Դոսի անվան N14 դպրոցում: Սիրիահայ աշակերտների համար դպրոցի կազմավորվում է Երևանի քաղաքապետարանի, ՀՀ Կրթության և գիտության նախարարության, ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ, ինչպես նաև Կիլիկյան բարեսիրական միության հովանավորությամբ: 

Աշակերտները Հայոց լեզու (արևելահայերեն) և Հայոց պատմություն առարկաները կուսումնառեն արտաժամյա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում