Աղանդների մասին բնակչությանը պետք է կրթել երիտասարդ տարիքից. Ալմաստ Մուրադյան

Աղանդների մասին բնակչությանը պետք է կրթել երիտասարդ տարիքից. Ալմաստ Մուրադյան

Աղանդների մասին բնակչությանը պետք է կրթել երիտասարդ տարիքից, քանի դեռ նրանց մոտ լիարժեքորր չի ձևավորվել կյանքի նկատմամբ աշխարհընկալում և կարծրատիպեր: Ինչպես տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, այս մասին հունիսի 13-ին մեկնարկած «Ոչ ավան դական կրոնական կազմակերպությունների քայքայիչ գուրծունեության մասին» խորագրով ոչ ֆորմալ քննարկում-դասընթացների ժամանակ նշել է «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ Ալմաստ Մուրադյանը:

Մուրադյանի խոսքով՝ դասընթացները երիտաարդության շրջանում են կազմակերպվել են մի քանի նկատառումներով: Առաջինն այն է, որ երիտասարդ տարիքում աղանդներում ներգրավվելիս մարդիկ երկար չեն մնում և արագ էլ դուրս են գալիս։ Մինչդեռ բավական դժվար է աշխատել աղանդավորական շարժումներում ներգրավված 30-ից բարձր տարիքային խմբերում, քանի որ նրանք ունեն կյանքի հանդեպ արդեն ձևավորված աշխարհընկալում և կարծրատիպեր։

«Մենք մեր սեմինարների ընթացքում տալիս ենք գիտելիքներ՝ հասկանալու՝ որն է ճիշտ, որը՝ շեղում։ Որպեսզի կարողանան հասկանալ՝ որն է աղանդ, որը ոչ։ Մասնակիցներին տալիս ենք գիտելիքներ քրիստոնեության, այնուհետև աղանդների վերաբերյալ,- ասել է Ալմաստ Մուրադյանը՝ հավելելով, որ մեզ մոտ քիչ են աղանդավորների հետ աշխատող մասնագետները։ – Մեզ պետք է գրագետ մարդկանց խումբ, ովքեր կաշխատեն այն մարդկանց հետ, ովքեր վտանգի մեջ են գտնվում աղանդներում ներգրավվելու առումով»։

Խոսելով Հայաստանում աղանդավորների թվի մասին՝ Ալմաստ Մուրադյանը նշել է, որ 2011-ից ի վեր վիճակագրական տվյալներ աղանդավորների թվի վերաբերյալ չկա: «Սակայն իմ դիտարկումների արդյունքում կարող եմ ասել, որ աղանդների թիվն ավելացել է, բայց զգալիորեն պակասել է աղանդավորների թիվը։ Կոպիտ վերլուծություն անելով՝ կարող ենք ասել, որ եթե բնակչության թիվը չի աճել և եկեղեցիներում մարդկանց թիվը տեսանելիորեն ավելացել է, ուստի աղանդավորների քանակը որոշակիորեն պակասել է։ Դա է վկայում նաև վերջին տարիներին աղանդների ավելի ագրեսիվ կեցվածքը։ Բացի այդ, դպր ոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկան շատ է օգնել, որպեսզի որոշակի տարիքի մարդիկ հետագայում չներգրավվեն աղանդներում, և իրենց հոգևոր կարիքները բավարարեն Հայ Առաքելական եկեղեցում»,- ասել է նա։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է տպագրել կրոնական անվտանգության վերաբերյալ թռուցիկներ, որոնք կբաժանվեն Երևանում և մարզերում։ Կօգտագործվեն նաև սոցիալական ցանցերը՝ աղանդների քայքայից գործունեության վերաբերյալ հանրությանն իրազեկելու համար։

Դասընթացները կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Դիալոգ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակերպությունը, «Մենք» ազգային հայրենասիրական երիտասարդական շարժումը, «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ-ն և Երևանի քաղաքապետարանին կից երիտասարդության հարցերի խորհուրդը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում