Պրոբացիայի դեպքում չի կասեցվում դատարանի նշանակած պատիժը (տեսանյութ)

Պրոբացիայի դեպքում  չի կասեցվում  դատարանի նշանակած պատիժը (տեսանյութ)

Պրոբացիայի դեպքում դատարանի կողմից նշանակված պատիժը չի կասեցվում և ուղղակի վերահսկողական աշխատանք տարվում անձի հետ: ՀՀ արդարադատության  նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այս առնչությամբ  դարձյալ պարզաբանումներ է կատարել ուսանողների համար կազմակերպված սեմինարի ընթացքում:

«Դրա ներքո իրականացվում են այլընտրանքային պատիժներ, այսինքն՝ մեթոդներն են այլ: Փորձում ենք հաշվի առնել և տուժողի, և հանցագործություն կատարողի շահերը»,- շեշտել է նա՝ հավելելով, որ պրոբացիոն ծառայության ներդրմամբ կրճատվում են պետական ծախսերը, երկրորդ՝ բեռնաթափվում քրեակատարողական հիմնարկները:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն իր հերթին նկատել է, որ եթե վարույթ իրականացնող մարմինները կամ դատարաններն ուղղակիորեն չհամագործակցեն կամ  միջնորդություններ չներկայացնեն, ապա  պրոբացիոն ծառայությունը որպես ինստիտուտ կմնա թղթի վրա և կիրականացնի միայն այլընտրանքային  պատժատեսակները:

Անդրադառնալով  պրոբացիայի  ներդրման մեկ այլ ռիսկի, Հովհաննիսյանը չվացառեց, որ կարձանագրվի հանցագործությունների թվի ավելացում, քանի որ հանցագործություն կատարողներն այն կարող են դիտարկել որպես անպատժելիության միջոց. «Նրանք կարող են այդպես մտածել մինչև պրոբացիայի ծառայության՝ նրանց հետ աշխատանք սկսել, մինչև նրանց մոտ կձևավորվի այն համոզմունքը, որ պրոբացիան նույնպես պատիժ է»: 

Հիշեցնենք, որ  Հայաստանում 2016 թվականից պրոբացիայի ծառայությունը սկսկի գործել:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում