Օդեսացիները Սահակաշվիլիից պահանջել են «մեկնել տուն»

Օդեսացիները Սահակաշվիլիից պահանջել են «մեկնել տուն»

Օդեսայի բնակիչները դժգոհություն են հայտնել Միխեիլ Սահակաշվիլիին մարզի նահանգապետ նշանակելու կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ուկրաինայի “112.ua” գործակալությունը:

Հունիսի 14-ին շուրջ 500 ակտիվիստներ՝ «Սահակաշվիլի go home», «Ազատություն քաղբանտարկյալներին», “Free Buzila” պլակատներով հանրահավաք են անցկացրել Օդեսայում, որտեղ պահանջել են Միխեիլ Սահակաշվիլիի հրաժարականն Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնից:

«Նահանգապետ են նշանակել մեկին, որն ընդհանրապես ոչ մի առնչություն չունի Օդեսայի հետ»,- մեջբերում Է “112.ua”-ն «Օդեսան հանուն պորտո-ֆրանկոյի» հասարակական շարժման առաջնորդ Ալեքսեյ Ցվետկովի հայտարարությունը:

Սահակաշվիլին Օդեսայի նահանգապետ Է նշանակվել մայիսի 30-ին, նա հայտարարել Է, որ մարզում պլանավորում Է ամբողջական իշխանություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում