«Առավոտ». ԱԺ-ում գողերի համար գրություն են թողել՝ «Մեջը բան չկա, պոլի շորը չգողանաք»

«Առավոտ». ԱԺ-ում գողերի համար գրություն են թողել՝ «Մեջը բան չկա, պոլի շորը չգողանաք»

Խորհրդարանի միջանցքներից մեկում տեղադրված է չհրկիզվող պահարան, որը, ըստ երևույթին, շատերի ուշադրությունն է գրավել։ Պահարանի վրա գողերի համար գրություն են թողել՝ «մեջը բան չկա, պոլի շորը չգողանաք»։

«Այսինքն` խորհրդարանից գողերին նախապես զգուշացնում են, որ իզուր մի չարչարվեք, ոչ Գալուստ Սահակյանը, ոչ էլ մյուս պատգամավորները իրենց փողերը հաստատ սրա մեջ չեն պահում։ Մյուս կողմից էլ՝ տարօրինակ է ԱԺ-ի ղեկավար կազմի այս վարքագիծը։ ԱԺ-ում տեսախցիկներն այնքան շատ են, որ անգամ զուգարանների մուտքի մոտ են տեղադրել և հաշվում են, թե ԱԺ աշխատակիցներն օրը քանի անգամ են հոգում իրենց բնական կարիքները։ Մի տեսախցիկն ի՞նչ է, որ չեն տեղադրել այսպիսի «թանկարժեք» պահարանի մոտ, որ բռնեն «պոլի շորի» գողին՝ առանց ուղերձների»,-գրել է «Առավոտ»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում