«Ժամանակ». ՀՀԿ-ական պատգամավոր. «Չեմ ուզում Բիբինի անունը լսեմ, ոչ էլ հետը հանդիպեմ»
16/06/2015 09:48
Նմանատիպ
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով վրդովված է շարքային քաղաքացու պես: Նա «Ժամանակ»-ին հայտնել է, թե չի մասնակցել անգամ այդ թեմայով ԱԺ-ում հրավիրված լսումներին, քանի որ բանը բանից անցել է. «Ի՞նչ կարիք կա լսումներին մասնակցեմ, երբ արդեն թանկացումը եղել է, որ լսումները եղավ, գինը իջա՞վ , իհարկե՝ ոչ»:
Պատգամավորը պնդել է, որ «միայն ու միայն վատ մենեջմենթի պատճառով է թանկացումը»:
«Ոչ Բիբինի անունն եմ ուզում լսեմ, ոչ իր հետ հանդիպեմ, ոչ էլ քննարկեմ… Բիբի՞նն է գալու ժողովրդական մասանների դեմ պատասխան տա, իշխանություններն են գալու»,-նեղսրտել է իշխանական պատգամավորը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում