«Ռեալի» երկրպագուների կեսը կողմ է Ռոնալդուին տրանսֆերի հանելուն

«Ռեալի» երկրպագուների կեսը կողմ է Ռոնալդուին տրանսֆերի հանելուն

Իսպանական «AS» պարբերականը ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե ի՞նչ կարծիք ունեն նրանք Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին տրանսֆերի հանելու վերաբերյալ։

Հարցման արդյունքներով պարզ է դարձել, որ ֆուտբոլասերների մոտ կեսը կողմ է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստին վաճառելուն։ Իրադարձությունների նման հավանական զարգացմանը կողմ է քվեարկել հարցվածների 49,96%-ը։

Հարցմանը մասնակցել է ընդհանուր առմամբ 31 474 մարդ։ Նրանցից 15.725-ը (49,96 տոկոսը) ընտրել են «այո» պատասխանը,15.749 մարդ (50.04 տոկոսը) դեմ են եղել «Արքայական ակումբի» առաջատարի տրանսֆերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում