«Չորրորդ ինքնիշխանություն». ՀՀ քաղաքաշինության նախարարը ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի կողմից «դեղին քարտ» է ստացել

ՀՀ կառավարական շրջանակներում պտտվող խոսակցությունների համաձայն, բոլորովին վերջերս ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի կողմից «դեղին քարտ» է ստացել ՕԵԿ-ական կադրերին «քաղցր» աչքով չնայելու կապակցությամբ: Ըստ նույն լուրերի, ՕԵԿ նախագահը Թադևոսյանին «գլխի է գցել», որ առաջիկայում պարոն նախարարը փորձի հնարավորինս աոաջ տանել կուսակցական կադրերին, որոնք քաղաքաշինության ոլորտում Թադևոսյանի համար կարող են «աջ ձեռք» դառնալ: Ի դեպ, Բաղղասարյանր այղ զրույցի րնթացքում Թադևոսյանին մոտավորապես հասկացրել է, թե ՕԵԿ-ում իր ամենավստահելի մարդկանցից ում վրա կարող է Թադևոսյանի ընտրությունը կանգ առնել’ ասելով, որ ինչքան շատ ոլորտը իմացող մարդիկ լինեն նախարարի շրջապատում, հետագայում շատ ավելի հեշտ կլինի խուսափել «ատկատներից» ու նմանատիպ այլ գլխացավանքներից: Ի դեպ, նույն լուրերի կոնտեքստում ասում են, որ Բաղղասարյանր կադրային քադաքականությանը վերաբերող հարցերի շուրջ իր ասելիքն ավարտելուց հետո Թադևոսյանին ասել է, որ որպես բիզնեսի մարդ ՕԵԿ-ի համեստ ապրող «տղերքին» էլ կարող է մի քիչ տեղ տալ ու «պադերշկեք» անել’ հաշվի առնելով, որ նախարար Թադևոսյանր ՀՀ թաքնված մեծահարուստներից մեկն է: Թերթի հիշեցմամբ’ քաղաքաշինության նախարարը ներկայումս զբաղվում է լամինատի ներկրման բիզնեսով, և այդ ապրանքատեսակի Հայաստան 3 ներկրողներից մեկն է ու աոաջատարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում