Ռաուլ. Կգա այն օրը, երբ կվերադառնամ «Ռեալ»

Ռաուլ. Կգա այն օրը, երբ կվերադառնամ «Ռեալ»

Իսպանական ֆուտբոլի և Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ռաուլ Գոնսալես Բլանկոն, ով այժմ հանդես է գալիս «Նյու Յորք Կոսմոսում», հարցազրույց է տվել իսպանացի լրագրողներին։

-Կարողանո՞ւմ եք հետևել «Ռեալին»։

-Իհարկե, թեև դա մի փոքր դժվար է ժամային գոտիների տարբերության պատճառով։ Սակայն այդտեղ դրական կողմն էլ կա. եթե խաղը ցերեկն է կայանում, տեղի ժամանակով երեկոյան ես հանգիստ կարողանում եմ դիտել այն։ Ես միշտ հետևում եմ «Ռեալին»։

-Ի՞նչ եք մտածում «սերուցքայինների» համար նախորդ մրցաշրջանի ավարտի մասին։

-Ես արդեն անհամբերությամբ սպասում եմ հաջորդ մրցաշրջանի մեկնարկին, քանի որ «Ռեաը» գնում է տիտղոսների հետևից։ Ավարտված մրցաշրջանում բազմաթիվ լավ պահեր կային, և դժվար է այն ձախողված համարելը, սակայն ակումբի ավանդույթները այն մասին են խոսում, որ առանց մրցանակների մրցաշրջանը դատարն մրցաշրջան է։

-Ինչպե՞ս եք վերաբերվում Անչելոտիի հեռացմանն ու Բենիտեսի նշանակմանը։

-Ակումբի ղեկավարությունը միշտ պետք է ինչ-որ որոշումներ ընդունի, և դրանցից ոչ բոլորն են հեշտ։ Մեզ մնում է միայն աջակցել ակումբի նախագահին ու տնօրենների խորհրդին։ Անհրաժեշտ է շնորհակալությւոն հայտնել Անչելոտիին այն ամենի համար, ինչ նա տվել է «Ռեալին»։ Բայց ակումբն արդեն նոր փուլ է սկսել նոր մարզչի հետ։ Թիմին փոփոխություններ են սպասվում, և այն կրկին մրցունակ կդառնա, թեև անցյալ տարի նույնպես այդպիսին էր։

Բոլորին լավ հայտնի են Բենիտեսի գլխավոր որակները։ «Կաստիլյայում» նրա աշխատելու տարիենրին ես նորամուտս նշեցի հիմնական թիմում։ Բենիտեսը վաղուց է քայլում դեպի իր երազանքը՝ մարզել «Ռեալը», և դա հնարավոր դարձավ այլ ակումբների հետ տոնած կանոնավոր հաղթանակների շնորհիվ։ Մենք՝ բոլոր Մադրիդիստներս, պարտավոր ենք աջակցել թիմին ու նոր մարզչին։

-Ի՞նչ եք մտածում Կասիլյասի իրավիճակի մասին։

-Իկերը «Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի լեգենդն է։ Նա հաղթել է հնարավոր ամեն ինչ, և ես հույս ունեմ, որ նա ու ակումբը փոխհամաձայնության կգան։ Ինչքան ինձ հայտնի է, Իկերը ցանկանում է մնալ թիմում։ Նա միշտ ցույց է տվել իր պրոֆեսիոնալիզմն ու հավատարմությունը Մադրիդիզմին։ Մեծ մասամբ նրա շնորհիվ «կարմիր ֆուրիաները» հաղթեցին Բելառուսի ընտրանուն։ Ոչ ոք չի կարող կասկածել Իկերին։ Շուտով մենք կիմանանք՝ ինչով կավարտվի այս իրավիճակը։

-Ձեր իրավիճակը նմա՞ն է Կասիլյասի դրությանը։

-Ոչ, ես կարծում եմ, որ դրանք տարբեր պատմություններ են։ Ես իմ ապագայի վերաբերյալ որոշումը հստակորեն տեսնում էի, և ինձ հայտնի չէ, թե Իկերի ապագայի մասին ղեկավարությունն ինչ է մտածում։ Անցյալ մրցաշրջանում նա բավական լավ է հանդես եկել, այդ պատճառով էլ հիմք չեմ տեսնում նրա հեռանալու համար։ Սակայն իրավիճակը կարող է բարդանալ երրորդ բարձրակարգ դարպասապահի ժամանումով։ Մեզ մնում է միայն հետևել իրավիճակի զարգացումներին։ Ասում են՝ դե Խեան գալու է «Ռեալ», բայց ես այդ մասին ոչինչ չգիտեմ։

-Ավարտված մրցաշրջանը ձախողված էր «Ռեալի» համար, բայց հաջող՝ Ռոնալդուի համար։

– Այսօր Ռոնալդուն ու Մեսսին իրենց հավասար մրցակիցներ չունեն։ Այդ ֆուտբոլիստները այլ խաղամակարդակում են։ Ռոնալդուն 6 տարում այնպիսի վիճակագրական արդյունքների հասավ, որն ինձ հաջողվել էր 20 տարում։ Միջինում նա մրցաշրջանում 50 գոլ է խփում, երբ ես դժվարությամբ 20 գոլ էի խփում։ Ինձ համար ռեկորդները երբեք կարևոր չեն եղել։ Ամեն ինչից բարձր ինձ համար թիմակիցներիս օգնելն էր։ Ես գոհ եմ այն ամենով, ինչին հասել եմ, և հույս ունեմ, որ Ռոնալդուն կշարունակի թարմացնել ակումբային ռեկորդները։

-Ե՞րբ արժե սպասել Ձեր վերադարձին «Ռեալ»։

-Այսօր բարդ է այդ հարցին պատասխանել։ Ես շարունակում եմ Իսպանիայից դուրս փորձ ձեռք բերել։ Ես առաջվա նման դեռ չեմ որոշակիացրել, թե ինչով եմ զբաղվելու կարիերաս ավարտելուց հետո, բայց մարզչական աշխատանքն ինձ գրավում է։

Սակայն ակնհայտ է, որ կգա այն օրը, երբ ես կվերադառնամ «Ռեալ»։ Դա կլինի, քան որ այդ ակումբն իմ տունն է, ուր ես հասել եմ կարիերայիս ամենակարևոր հաղթանակներին։ «Մադրիդում» մեծ թվով մարդիկ կան, ովքեր ինձ ջերմորեն են վերաբերվում, և ես կցանկանայի իմ ներդրումն ունենալ ակումբի առաջընթացում։ Բայց հիմա ես շարունակում եմ ֆուտբոլ խաղալ ու բավականություն ստանալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում