Գյումրիի օդանավակայանից թռիչքներ իրականացնելու համար մի շարք ընկերությունների հետ բանակցություններ են վարվում (տեսանյութ)

Գյումրիի օդանավակայանից  թռիչքներ իրականացնելու  համար մի շարք ընկերությունների հետ բանակցություններ են վարվում (տեսանյութ)

ՀՀ կառավարությունը մի շարք ընկերությունների հետ բանակցությունն է վարում Գյումրիի օդանավակայանից թռիչքներ իրականացնելու համար: Այս մասին Ազգային ժողովում «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը  հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցին, թե  ՀՀ  քաղաքացիները, հատկապես Ալավերդիից  նախընտրում են օգտվել Թբիլիսիի օդանավակայանից, որովհետև  էժան է:

«Հավատացեք, որ այդ ընկերությունների հետ բանակցությունները վարվում են ամենօրյա ռեժիմով: Կառավարությունը լուրջ ջանքեր է գործադրում այդ ծրագիրն իրականացնելու  համար»,–  նշեց նախարարը՝ հիշեցնելով  «Հայկական օդանավակայաններ» ընկերության հետ կնքնվել է առանձին հուշագիր, որով ընկերությունը պատրաստակամություն է հայտնում նպաստել ծրագրերի իրականացմանը, որոնք սոցիալական  առումով   ձեռնտու կլինեն:

Հաջորդ հարցին, թե հնարավո՞ր է ՀՀ-ում ունենալ  ազգային փոխադրող, նախարարը պատասխանեց՝ եթե լինի նախաձեռնող, Կառավարությունը կաջակցի:

ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանի հարցին՝ ինչու՞ չի հաջողվում Գյումրին դարձնել բանուկ օդանավակայան,  Կարեն Ճշմարիտյանը կրկնեց՝ բանակցություններ են վարվում, տվյալ ընկերությանը պիտի ձեռնտու լինի, որ գա՝ օդանավակայանի վճարից մինչև հաճախականություն:
 

Հետևեք մեզ նաև Telegram-ում