Թռիչք բացելը կամ փակելը զուտ կոմերցիոն գործընթաց է. Նախարարը համաձայն չէ, որ «Բաց երկնքի» քաղաքականությունը մնաց թղթի վրա (տեսանյութ)

Թռիչք բացելը կամ փակելը զուտ կոմերցիոն գործընթաց է. Նախարարը համաձայն չէ, որ «Բաց երկնքի» քաղաքականությունը մնաց թղթի վրա (տեսանյութ)

«Բաց երկնքի» քաղաքականությունը դե ֆակտո իրականություն չդարձավ: Այսօր Ազգային ժողովում «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը  հայտարարեց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

«Այո, պետք է գների էական փոփոխություն լիներ՝ ներգրավելով միջազգային լուրջ խաղացողների,  որը  չունենք: Ավելին՝ օգոստոսից Աբուդաբիի չվերթն էլ է հանվելու,  «Չեխական ավիաուղիներ» ընկերություն էլ  դադարեցրեց գործունեությունը»,-շեշտեց Քոքոբելյանը:

Կարեն Ճշմարիտյանն արձագանքեց, որ որևէ ավիաընկերության որևէ թռիչք բացելը կամ փակելը զուտ կոմերցիոն գործընթաց է, և կառավարության խնդիրն է ապահովել դրա համար ապահովել միջազգային կարգավորումներ և դաշտ:

«Միանշանակ ասել, որ բան չի փոխվել, համաձայն չեմ: Օրինակ՝ լիբանանյան ուղղությամվ չվերթների ավելացում է լինելու, «Էգեյան» ընկերությունը, որ երկար ժամանակ Աթենք-Երևան չեն կազմակերպում թռիչքներ, արդեն արվում է և այլն»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ «Չեխական ավիաուղիներ» ընկերությունը դադարեցրել էր գործունեությունը ոչ թե հայաստանյան շուկայի, այլ ընկերությունում բաժնետիրոջ խնդիրներով, և որ ՀՀ վարչապետի Չեխիա այցի  ընթացքում  ձեռքբերված պայմանավորվածության համաձայն հունիսի 22-ին ընկերության ներկայացուցիչները ժամանելու են Երևան՝ իրենց գործունեությունը Հայաստանում վերսկսելու հարցով բանակցություններ վարելու: 

Ինչ վերաբերում է գների իջեցմանը՝ պայմանավորված ավիավառելիքի էժանացման հետ, ըստ նրա, դա փաստ է,  բայց  գլխավոր գործոնը  շուկայական հարաբերություններն են:

«Կա որևէ ձև,  մոդել, որ պետությունը կարող է գները կարգավորել կամ  գներ սահմանել,  համաձայն  չեմ»,-նշեց Ճշմաիտյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում