Սնանկ «Արմավիայի» սեփականատիրոջ միլիարդները Ճշմարիտյանին չեն հետաքրքրում, օդաչուների իրավունքներով էլ զբաղվողներ կան (տեսանյութ)

Սնանկ «Արմավիայի» սեփականատիրոջ միլիարդները Ճշմարիտյանին չեն հետաքրքրում,  օդաչուների իրավունքներով էլ զբաղվողներ կան (տեսանյութ)

Ազգային ժողովում «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զորհաբյանը հարց բարձրացրեց՝  «Արմավիայի» տերը շարունակում է միլիարդատերի  պես  ապրել` դե յուրե լինելով սնանկ:  Ինչին ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, թե «որևէ մարդու ֆինանսական կարողությունները չի կարող մեկնաբանել, իսկ սնանկացման գործընթացը ՀՀ օրենսդրության սահմաններում է»:

Անդրադառնալով տոմսերի գների աճին, նախարարը հակադարձեց վիճակագրությամբ.

«2014թ. նախորդող տարվա  համեմատ ուղևորափոխադրման ծավալն աճել է 20.9 տոկոսով՝ հասնելով 2 միլիոնի: Նախորդ տարի թռիչքներն աճել են 13.9 տոկոսով, իսկ ավիատոմսերի գներն իջել են 5.1 տոկոսով: Այս տարի էլ ավիատոմսերի գները նախորդ տարվա համեմատ նվազել են 14 տոկոսով: Սա վիճակագրություն է, որի հետ ոչ ոք հաշվի չնստել չի կարող»: 

Նա հայտնեց, որ այս պահին  ՀՀ-ից 24 ավիաընկերություններ են թռիչքներ իրականացնում, որոնցից 8-ն են ռուսական ուղղությամբ աշխատում: «Այնինչ այս տեղեկատվությունը շահարկվում է, թե ռուսական ուղղություններով շատ են թռիչքները, իսկ որոշ ուղղություններ գերծանրաբեռնված են»,– ասաց Ճշմարիտյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում