Բակո Սահակյանը Կառավարությանը խորհրդակցության է հրավիրել

Բակո Սահակյանը Կառավարությանը խորհրդակցության է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 16-ին դաշտային պայմաններում անց է կացրել արտագնա խորհրդակցություն՝ նվիրված բերքահավաքի ընթացքին: Ինչպես տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, զեկույցներով հանդես են եկել վարչապետ Արա Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, շրջվարչակազմերի ղեկավարներ եւ այլ պատասխանատուներ:

Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին՝ նշելով, որ անհրաժեշտ է շարունակել համակարգված աշխատանքը՝ բերքահավաքի անկորուստ կազմակերպման ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում