«Միկայի» երկու ֆուտբոլիստներ տեղափոխվել են «Գանձասար Կապան»
16/06/2015 22:17
Նմանատիպ
«Գանձասար Կապանը» ձեռք է բերել Երևանի «Միկայի» 29-ամյա ավագ, հենակետային կիսապաշտպան Արմեն Պետրոսյանին և 21-ամյա եզրային Տիգրան Բարսեղյանին, հայտնում է Կապանի ակումբի մամուլի քարտուղարությունը։
Արմեն Պետրոսյանը ժամանակին հանդես է եկել «Գանձասարում», բայց առայժմ իր կարիերայի լավագույն տարիները անցկացրել է «Միկայում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում