Ղարիբաշվիլին ներողություն Է խնդրել Վրաստանի բնակչությունից
Նմանատիպ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 17-ին Վրաստանի բնակչությունից ներողություն Է խնդրել այն հայտարարության համար, որ Թբիլիսիի փողոցներում այլեւս գիշատիչներ չկան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հեղեղման ժամանակ Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախած վագրը հունիսի 17-ին հարձակվել Է մի տղամարդու վրա, որն ստացած վնասվածքներից մահացել Է: Կենդանին թաքնված Է եղել կենդանաբանական այգուց ոչ հեռու գտնվող «Վերեի ծովալճակ» լողավազանի մերձակա պահեստում եւ հարձակվել Է մարդու վրա այն պահին, երբ նա ներս Էր մտնում:
Ավելի ուշ «Իմեդի» հեռուստաընկերությունը հաղորդել Է, որ փախած ալբինոս-վագրն սպանվել Է հատուկ ջոկատայինների կողմից:
«Ես ցանկանում եմ ներողություն խնդրել հասարակությունից ոչ ճիշտ տեղեկատվության տարածման համար, չնայած այն բանին, որ այդ տեղեկատվությունը հիմնվում Էր կենդանաբանական այգու տրամադրած տեղեկատվության վրա… Կենդանաբանական այգու տնօրենը քանիցս հայտնել Էր արտակարգ շտաբին, ՆԳ նախարարությանը, որ այդ կենդանիներն այլեւս չկան փողոցներում»,- հայտարարել Է Ղարիբաշվիլին հունիսի 17-ին կայացած արտակարգ խորհրդակցության ընթացքում:
Հունիսի 15-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել Էր, որ հունիսի լույս 14-ի գիշերը տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով կենդանաբանական այգուց փախած գիշատիչներ այլեւս չկան Թբիլիսիի փողոցներում: Հաջորդ օրը Թբիլիսիի կենդանաբանական այգու վարչակազմը հայտնել Էր, որ փնտրում Է երկու արջերի, վագրի եւ բորենու:
Հետևեք մեզ նաև Telegram-ում