Վագրն այսօր Թբիլիսիում մարդ է հոշոտել

Վագրն այսօր Թբիլիսիում մարդ է հոշոտել

Աֆրիկացի կամավորը ցանկացել է քնեցնել այսօր Թբիլիսիում մարդու վրա հարձակված վագրին: Նա իրավապահներին խնդրել է իրեն շինություն մտնելու հնարավորություն տալ, տեղեկացնում է Грузия online-ը:

«Տվեք ինձ երեք րոպե, ես կասեմ քնի՛ր, և երդվում եմ, կքնեցնեմ նրան»,- ասել է նա:

Հետո լեզվակռիվ է սկսվել աֆրիկացու և տեղացիների միջև, որոնք նրան չեն հավատացել: Աֆրիկացին պնդել է, որ ինքը ջունգլիներում գիշատիչների հետ շփվելու փորձ է ձեռք բերել, և որևէ տարբերություն չկա՝ կենդանին Աֆրիկայում է, թե ոչ: Նա անգամ առաջարկել է 1000 դոլար խաղադրույք դնել:

Հիշեցնենք, որ ալբինոս վագրն այսօր Թբիլիսիում մարդ էր հոշոտել: Զոհվածի անունը չի հրապարակվում: Վրացական հատուկ ծառայությունները ոչնչացրել են կենդանուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում