Դունգա. Պետք է կարողանանք խաղալ առանց Նեյմարի
Նմանատիպ
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարլոս Դունգան Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի` Կոլումբիայի հետ խաղի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել: Հիշեցնենք, որ Բրազիլիան նվազագույն հաշվով պարտություն կրեց, իսկ հարձակվող Նեյմարը կարմիր քարտ ստացավ և բաց կթողնի Վենեսուելայի հետ առաջիկա խաղը:
-Խաղը ցույց տվեց, որ կոլումբիացիները շատ փորձառու են: Ամեն դեպքում Բրազիլիան պրովակացիաների չի ենթարկվում, մենք ֆուտբոլ ենք խաղում: Դա մեզ մոտ ամենալավն է ստացվում: Ինչ վերաբերվում է Նեյմարին, ապա մենք պետք է կարողանանք խաղալ առանց նրա և գտնել իրավիճակից դուրս գալու լավագույն որոշումը,-Դունգայի խոսքը մեջբերված է «O Globo»-ից:
Հավելենք, որ Վենեսուելա-Բրազիլիա հանդիպումը կայանալու է հունիսի 22-ին: Այժմ Բրազիլիան ունի 3 միավոր և զբաղեցնում է C խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում