Բաքու 2015. Մուրթազալիևն ու Բերիանիձեն պարտություն կրեցին

Բաքու 2015. Մուրթազալիևն ու Բերիանիձեն պարտություն կրեցին

Բաքվում շարունակվում է Եվրոպական առաջին խաղերը: Այսօր գորգ դուրս եկած մեր ազատոճային ըմբիշներից երկուսը նույնպես դուրս մնացին ոսկե մեդալի համար պայքարից:

Նախ 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը 1/4 եզրափակչում 1:4 հաշվով զիջեց վրացի Սանդրո Ամինաշվիլիին, ապա Լևան Բերիանիձեն, ով  1/8 եզրափակչում առավելության էր հասել Հաջիմուրադ Գացալովի նկատմամբ, 0:5 հաշվով պարտվեց բելառուս Ալեքսեյ Շեմարովին:

Եթե նրանց մրցակիցնրը հասնեն մինչև եզրափակիչ, ապա մեր ըմբիշները հնարավորություն կստանան պայքարելու բրոնզե մեդալների համար:

 
Հետևեք մեզ նաև Telegram-ում