«Նա լեգենդար մարդ է և ողջ կյանքը նվիրել է ազգին ծառայելուն». Բորդյուժան Սեյրան Օհանյանի մասին
Նմանատիպ
ՀԱՊԿ-ն ունի բավարար ուժեր և միջոցներ՝ արձագանքելու ցանկացած լայնամասշտաբ սպառնալիքի, քանի որ կազմակերպությունում ընդգրկված են անդամ երկրների լավագույն կազմավորումները: Այս մասին Մոսկվա-Աստանա-Երևան տեսակամուրջի ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիոլայ Բորդյուժան ի պատասխան հարցին՝ ՆԱՏՕ-ն է ուժեղ, թե Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը:
Անդրադառնալով սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը ՀՀ տարածքում պլանավորված ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժությանը, որի նախապատրաստման և անցկացման երկրորդ շտաբային բանակցություններն օրերս են ավարտվել, Բորդյուժան տեղեկացրեց, որ զորավարժությանը կմասնակցեն նաև ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ներկայացուցիչները:
«Բոլոր դրվագները կարելի է ասել մշակված են» ,-շեշտեց նա:
Տեսակամուրջի ժամանակ, երբ մոսկովյան տաղավարից շոշափվեց դիվերսիաների և սպառնալիքների թեման՝ հիշատակելով հայ-ադրբեջանական սահմանը և ղարաբաղյան հակամարտության գոտին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շեշտեց, որ շատ լավ է ճանաչում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և նրա մասին բարձր կարծիքի է. «Նա լեգենդար մարդ է և ողջ կյանքը նվիրել է Հայաստանին, ազգին ծառայելուն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում