Հայաստանը մաքսային դրույքաչափերի շուրջ բանակցել է ԱՀԿ անդամ երկրների հետ
Նմանատիպ
Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակում Հայաստանի ստանձնած մաքսատուրքերի սահմանային դրույքաչափերի վերաբանակցային գործընթացն իրականացնելով՝ հայկական պատվիրակությունը երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՀԿ անդամ մի շարք երկրների հետ:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Ժնևում հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Պատվիրակության կազմում բանակցություններին մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ներկայացուցիչները:
Կայացած հանդիպումների ընթացքում ԱՀԿ անդամ երկրների հետ քննարկվել են այդ երկրների կողմից ներկայացված բանակցային հայտերին, դրանցում ներառված բանակցային հետաքրքրություն ներկայացնող ապրանքատեսակների ցանկերին, երկկողմ բանակցությունների հետագա քայլերին և ժամկետներին, բանակցություններին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ներգրավվածությանը, ինչպես նաև բանակցային մոտեցումներին և դիրքորոշումներին առնչվող հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում