ԵԱՏՄ-ն եւ Հնդկաստանը բանակցություններ են սկսել ազատ առեւտրի գոտու շուրջ

ԵԱՏՄ-ն եւ Հնդկաստանը բանակցություններ են սկսել ազատ առեւտրի գոտու շուրջ

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) եւ Հնդկաստանը բանակցություններ են սկսել ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) վերաբերյալ համաձայնագիր կնքելու նպատակահարմարության շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը՝ ամփոփելով Հնդկաստանի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Նիրմալա Սիթհարամի հետ համապատասխան փաստաթղթի ստորագրման արդյունքները:

«Մենք ելնում ենք այն բանից, որ համատեղ հետազոտական խումբը կստեղծվի արդեն հուլիսին, եւ մենք կսկսենք համատեղ հետազոտությունը, որը ծրագրում ենք ավարտել բավականին սեղմ ժամկետում: Մենք ուշադիր կվերլուծենք փոխադարձ առեւտրի եւ ներդրումների դինամիկան»,-ասել Է նախարարը:

«Եթե հետազոտությունն անցկացնենք պլանավորածի պես… գալիք տարի պետության ղեկավարները կկարողանան որոշում ընդունել բանակցություններ սկսելու մասին»,-հավելել Է Սլեպնյովը:

Նա հիշեցրել Է, որ ԵԱՏՄ-ն մայիսի վերջին ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր Է ստորագրել Վիետնամի հետ: «Հաշվի կառնենք այն փորձը, որը մենք ունենք Վիետնամի հետ»,- նշել Է նախարարը:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ներկայում համանման աշխատանքային խմբերն ուսումնասիրում են նաեւ Եգիպտոսի եւ Իսրայելի հետ ԵԱՏՄ-ի ազատ առեւտրի գոտիների ստեղծման նպատակահարմարությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում