Սեյրան Օհանյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանական բնագավառում համագործակցության հարցերը
Նմանատիպ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին` Հայաստանում նրա առաքելության ավարտի կապակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Օհանյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իր պաշտոնավարման ընթացքում համագործակցության և պաշտպանական բնագավառում հայ-գերմանական համագործակցության զարգացմանն աջակցելու համար:
Դեսպան Մորելը նշել է, որ Գերմանիան կարևորում է պաշտպանական բնագավառում համագործակցությունը Հայաստանի հետ և շարունակելու է ջանքեր գործադրել համագործակցության զարգացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին, զարգացման հեռանկարներին ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում