«Ալաշկերտում» մեծ փոփոխություններ են կատարվում

«Ալաշկերտում» մեծ փոփոխություններ են կատարվում

Ինչպես հաղորդում է Երևանի «Ալաշկերտի» ակումբի մամլո քարտուղարությունը, Եվրոպա լիգայի 2015/16 թթ. խաղարկությանը պատրաստվող ակումբի կազմում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ:

Ավարտվել են հետևյալ ֆուտոլիստների պայմանագրերը, և նրանք այլևս «Ալաշկերտում» չեն. Նարեկ Դավթյան, Նարեկ Գյոզալյան, Արման Հովհաննիսյան, Ստեփան Ղազարյան, լեգեոներներ՝ Դուշան Մլադենովիչ և Դարկո Վուչիչ:

Մյուս կողմից, թիմի կազմը համալրել են մի շարք ֆուտբոլիստներ: «Ալաշկերտի» հետ պայմանագրեր են կնքել հետևյալ խաղացողները. Խորեն Վերանյան, Արտակ Գրիգորյան, Գևորգ Պողոսյան, Անդրանիկ Ոսկանյան, Ռաֆայել Ղազարյան, Գևորգ Կարապետյան, Գևորգ Կասպարով և ուկրաինացի լեգեոներ Օլեքսանդր Վոլչկով:

«Ալաշկերտի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ թիմը կարող են համալրել ևս երեք օտարերկացի ֆուտբոլիստներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում