«Ատլետիկոն» ու «Ինտերը» համաձայնության են եկել
18/06/2015 23:23
Նմանատիպ
Մադրիդի «Ատլետիկոյի» ղեկավարությունը համաձայնել է «Ինտերին» վաճառել 30-ամյա պաշտպան Ժոաո Միրանդային, ում գործող պայմանագիրն ուժի մեջ է լինելու մինչև 2016 թվականի հունիսի 30-ը։
Ինչպես հաղորդում է «Sky Sports»-ը, ֆուտբոլիստն իտալական ակումբին կհանձնվի 15 մլն եվրոյի դիմաց։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերին» հաջողվել է սկզբունքային համաձայնության հասնել «Ատլետիկոյի» պաշտպանի տրանսֆերի շուրջ։
Միրանդան Պրիմերայի ավարտված մրցաշրջանում մասնակցել է 23 հանդիպման, հեղինակել 3 գոլ, կատարել մեկ գոլային փոխանցում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում