ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ակցիզային հարկի դժգոհություն առաջացրած նախագիծը: Ուղիղ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ակցիզային հարկի դժգոհություն առաջացրած նախագիծը: Ուղիղ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումեր կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է բարձրացնել վառելիքի, ծխախոտի և օղու ակցիզային հարկի դրույքաչափերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծին կողմ քվեարկեց 56, դեմ՝ 38, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա աշնանը: Հաշվի առնելով պատգամավորների դժգոհությունները, որոնք արտահայտվել են քվեարկությունից առաջ` կառավարությունն այդ ընթացքում պետք է ներկայացնի լրացուցիչ հիմնավորումներ և ազդեցության գնահատական:

Քվեարկությունից առաջ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը 20 րոպեով ընդմիջում էր վերցրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում