«Ուլիսը» հավաք կանցկացնի Թուրքիայում
Նմանատիպ
Երևանի «Ուլիսն» այսօրվանից նախապատրաստվում է ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի խաղերին:
Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ թիմը տասն օր ուսումնամարզական հավաք է անցկացնելու Թուրքիայի Բոլու քաղաքում: Առողջարանային «Կորու» համալիրում կան բոլոր պայմանները լիարժեք մարզումներ ու հանգիստ կազմակերպելու համար, չնայած թիմի մարզչական կազմի հիմնական խնդիրը մարզումներն են: Թուրքիայում ուսումնամարզական հավաքն անցնելու է գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանի և նրա օգնական Վարազդատ Ավետիսյանի ղեկավարությամբ: Մարզիչ Գագիկ Սիմոնյանը Երևանում մասնակցում է մարզչական “A” արտոնագրի դասընթացներին, այդ պատճառով էլ չի ժամանել Թուրքիա: Մարզիչներ Ալեքսանդր Թադևոսյանն ու Մայիս Ազիզյանն արդեն «Ուլիսում» չեն. ակումբի հետ պայմանագիրը ավարտվելուց հետո, կողմերը երկկողմանի համաձայնությամբ որոշել են չշարունակել համագործակցությունը:
Թուրքիայում բացի մարզումներից «Ոըլիսը» նախատեսել է նաև ստուգողական հանդիպումներ անցկացնել, սակայն մրցակիցները դեռևս հայտնի չեն: Հավելենք, որ «Ուլիսի» կազմում առայժմ փոփոխություններ չկան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում