«Հրապարակ». Ծառուկյանին պատկանող գործարանը նախորդ տարվա համեմատ 10 անգամ քիչ կոնյակ է արտահանել
20/06/2015 09:32
Նմանատիպ
«Հրապարակը» տեղեկություններ է ստացել, որ երկրում առկա տնտեսական դժվարություններն անդրադարձել են անգամ Գագիկ Ծառուկյանի Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի՝ «Նոյ» գործարանի վրա։
Թերթի աղբյուրները պնդում են, որ նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ գործարանը մոտ 10 անգամ քիչ կոնյակ է արտահանել։ «Ի դեպ, Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատն անցած տարի հունվար-մարտ ամիսներին պետբյուջե է վճարել 214 մլն դրամի հարկ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վճարել է 201,9 մլն դրամ»,-հավելել է թերթը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում