«Հրապարակ». Հոսանքի թանկացմանը մարդկանց ոչ միարժեք արձագանքը

«Հրապարակ». Հոսանքի թանկացմանը մարդկանց ոչ միարժեք արձագանքը

«Հոսանքի թանկացումը բոլորին է խփելու, աղքատներին՝ ավելի շատ, միջին վաստակ ունեցողներին՝ ավելի քիչ, ունևորներին՝շատ ավելի քիչ: Բայց երեկվա ակցիային մասնակցում էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից տուժողների մի չնչին մասը: Ինչո՞ւ: Որովհետև մարդիկ չեն հավատում պայքարի հաղթանակին: Որովհետև մարդիկ վախենում են: Որովհետև չեն կարծում, որ դա է մեր երկրի գլխավոր խնդիրը: Այնուամենայնիվ, ակցիան կայացավ և անգամ ավարտվեց եռօրյա նստացույցի հայտարարմամբ: Շարունակություն կունենա՞ այս պայքարը և ինչի՞ կհանգեցնի, պարզ չէ: Միայն հայտնի է, որ Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովը կայացրել է թանկացման որոշումը»,–գրում է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում