Էդեգոր. Հույս ունեմ` կզարմացնեմ Ռաֆայել Բենիտեսին

Էդեգոր. Հույս ունեմ` կզարմացնեմ Ռաֆայել Բենիտեսին

«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը հույս ունի, որ նոր մրցաշրջանում կկարողանա զարմացնել թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին: Հիշեցնենք, որ 16-ամյա նորվեգացին հունվարին է տեղափոխվել «Ռեալ» և մեծամասամբ հանդես է եկել «Ռեալի» երկրորդ թիմում` «Ռեալ Մադրիդ Կաստիլյայում»:

-Այժմ պետք է մի փոքր հանգստանամ և ժամանակ անցկացնեմ ընտանիքիս հետ, սակայն հունիսի վերջին կվերադառնամ Մադրիդ և կպատրաստվեմ նոր մրցաշրջանին: Հույս ունեմ` կզարմացնեմ Ռաֆայել Բենիտեսին: Իհարկե, «Ռեալի» մարզումները հնարավոր չէ համեմատել Նորվեգիայում ունեցածս մարզումների հետ: Ամենակարևորն ընթացքից հաճույք ստանալն է: Այդ դեպքում ցանկանում ես կրկին ու կրկին մարզվել և պատրաստ ես լինում լսել մյուսների խորհուրդները,-ասել է Էդեգորը նորվեգական «TV2»-ին տված հարցազրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում