Մինչև տարեվերջ Գյումրիում շահագործման կհանձնվի «Ճարտարապետական վերականգնման կենտրոն»-ը
Նմանատիպ
«Գյումրու ընկերներ» հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ, մինչև տարեվերջ, Գյումրիում շահագործման կհանձնվի «Ճարտարապետական վերականգնման կենտրոն»-ը: Կենտրոնի համար կհիմնանորգվի Գյումրու «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցի կառույցներից մեկը՝ Շիրազի 30 հասցեում տեղակայված՝ 1890 ականնե րին կառուցված Դրմփյանների առանձնատան մի հատվածը: Սա այն հատվածն է, որը համայնքապատկան է և Գյումրու քաղաքապետարանն այն 30 տարի ժամկենտով անվարձահատույց տրամադրել է «Գյումրու ընկերներ» հիմնադրամին՝ կառույցը վերականգնելու համար, բայց որպես պարտադիր պայման՝ պահպանվելու է կառույցի նախկին ճարտարապետական տեսքը: Շահագործումից հետո կենտրոնում իրականացվելու է քաղաքի պատմական կենտրոնի նախագծման, վերականգնման և արխիվացման աշխատանք: Կենտրոնում տեղակայվելու է նաև Գյուրջիևյան կենտրոնն՝ իր պարային, երաժշտական սրահներով և գրադարանով:
Ի դեպ, սա առաջին պատմական կառույցը չէ, որ հիմնանորոգվում և ի շահ գյումրեցիների գործում է Գյումրիում՝ Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի նախաձեռնությամբ, իսկ դա ինչպես հունիսի 20-ին ճարտարապետական վերականգնման կենտրոնի հիմնաքարի բացման ժամանակ նշեց հյուպատոսը, քաղաքային իշխանությունների հետ համակարգված աշխատանքի արդյունք է: Վերականգնման աշխատանքը կմեկնարկի հունիսի 21-ից: Ծրագրի իրականացման համար կպահանջվի 250 հազար եվրո: Շնորհակալություն հայտնելով ծրագրի նախաձեռնողներին և իրականացնողներին՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը կարևորեց Գյումրու պատմական կենտրոնի վերականագնումը՝ նշելով, որ այսպիսով իրականանում է շատ գյումրեցիների երազանքը՝ տեսնել հին Գյումրին վերականգնված, ավելին, այս կենտրոնն ինքը հնարավորություն կտա ուսումնասիրել ու վերականգնել Գյումրու պատմական միջուկը՝ նպաստելով նաև զբոսաշրջության զարգացմանը:
Արմենուհի Մխոյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում