Al Jazeera-ն անդրադարձել է Վարդան Օսկանյանի դեմ սկսված գործին

Արաբական աշխարհում հայտնի Al Jazeera հեռուստաընկերությունն անդրադարձել է Վարդան Օսկանյանի դեմ սկսված գործին: Այս մասին տեղեկանում ենք «Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը» քաղաքացիական նախաձեռնության տարածած մամուլի հաղորդագրությունից:

Հեռուստաընկերությունը, մասնավորապես, հայտնել է, որ փողերի լվացման մեջ է մեղադրվում Հայաստանում նախագահական ընտրություններին առաջադրվելու ամենահավանական թեկնածուներից մեկը:

«Նախկին արտգործնախարարը ամերիկացի բարեգործից ստացած 2 մլն դոլարով անկախ ինտերնետային լրատվամիջոց է հիմնադրել: Օսկանյանի համակիրները վստահ են, որ մեղադրանքը քաղաքական հետապնդման դրսևորում է’ կանխելու նրա առաջադրումը գալիք նախագահական ընտրություններին»,- հայտնել է արաբական լրատվամիջոցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում