Խորհրդարանը վավերացրեց հայ-ռուսական մարդասիրական կենտրոնի ստեղծման համաձայնագիրը
Նմանատիպ
Հայաստանի խորհրդարանը վավերացրեց Հայաստանում հայ-ռուսական մարդասիրական կենտրոնի հիմնման համաձայնագիրը, որին կողմ քվեարկեց 100, ձեռնպահ՝ 5 պատգամավոր:
Համաձայնագիրը նախատեսում է լայնածավալ տարածաշրջանային համագործակցություն մարդասիրական ուղղությամբ՝ փրկարարական ուժերի ձևավորման, տեղաբաշխման և օգտագործման առումով:
Համաձայնագրով նախատեսվում է, որ Հայ-ռուսական մարդասիրական կենտրոնը կձևավորվի Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Կոտայքի մարզի Գետարգել համայնքում, իսկ ՌԴ փրկարարական ուժերը Հայաստանում ստեղծվելիք մարդասիրական կենտրոնում կներդնեն 40 միլիոն դոլարի տեխնիկա՝ ավտոմեքենաներ, ծանր մեխանիզմներ, ինչպես նաև որոշակի քանակով ուղղաթիռներ և թռչող ապարատներ, որոնք կունենան բացառապես մարդասիրական, այս դեպքում՝ աղետների արձագանքման, փրկարարական աշխատանքներ իրականացնելու ուղղվածություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում