Անկաշառ քաղաքացիական ուժն է, որ կարող է հաջողության հասնել այս պայքարում. Լարիսա Ալավերդյան
22/06/2015 13:00
Նմանատիպ
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը ողջունում և միանում է Ազատության հրապարակում նստացույց անող երիտասարդների՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17-ի որոշումը չեղյալ հայտարարելու պահանջին: Ալավերդյանը վստահ է, որ անկաշառ քաղաքացիական ուժն է, որ կարող է հասնել հաջողության, երբ չկա քաղաքական լիդերություն:
Ըստ նրա՝ ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պահանջն անհիմն է, ավելին՝ չի եղել ՀՀ իշխանությունների կողմից հոսանքի թանկացման լուրջ հիմնավորում, այն, ինչ հնչում է շատ հեղհեղուկ է, թեպետ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ըստ Լարիսա Ալավերդյանի, կան մասնագետներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում