Սեյրան Օհանյանն ու Վլադիմիր Գասպարյանը մասնակցել են ոստիկանության զորքերի կազմավորման տարեդարձին (ֆոտո, տեսանյութ)

Սեյրան Օհանյանն ու Վլադիմիր Գասպարյանը մասնակցել են ոստիկանության զորքերի կազմավորման տարեդարձին (ֆոտո, տեսանյութ)

ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման տարեդարձի կապակցությամբ հունիսի 22-ին ոստիկանության զորքերի զորամասերից մեկում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, պաշտպանության նախարարության և ոստիկանության բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ: Հյուրերը ծանոթացան ոստիկանության զորքերի կողմից հասարակական կարգի պահպանման նպատակով կիրառվող սպառազինությանն ու միջոցներին, դրանց տեխնիկական բնութագրերին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ներկաներին ոստիկանության զորքերի կազմավորման տարեդարձի կապակցությամբ՝ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորական խոսք հղեց ոստիկաններին և նրանց ընտանիքների անդամներին, մաղթեց նորանոր ծառայողական հաջողություններ և մասնագիտական ձեռքբերումներ:

Տոնի կապակցությամբ տեղի ունեցավ նաև պարգևատրման արարողություն: Ոստիկանության զորքերի մի շարք զինծառայողներ ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ոստիկանության պետի կողմից պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով:

Ոստիկանության զորքերի կազմավորման տարեդարձին նվիրված միջոցառումը եզրափակվեց ցուցադրական ելույթներով, որոնց ընթացքում ոստիկանության պատվո պահակախմբի և հատուկ ստորաբաժանումների զինծառայողները ցուցադրեցին իրենց մասնագիտական հմտությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում